Իրանը պատրաստ է աջակցելու Ղարաբաղի խնդրի կարգավորմանը. իրանցի խորհրդարանական
Նմանատիպ
Իրանի Իսլամական Հանրապետության խորհրդարանի ազգային անվտանգության եւ արտաքին քաղաքականության հաձնաժողովի անդամ Ջավադ Ջահանգիզադեն հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է աջակցելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով իրանական IRNA լրատվական գործակալությունը, իրանցի խորհրդարանականն այս մասին հայտարարել է Բաքու կատարած ? ?յցի շրջանակում Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ Օքթայ Ասադովի հետ հանդիպման ժամանակ:
Անդրադառնալով ԼՂ հակամարտությանը’ Ջահանգիզադեն ասել է. «Տարածաշրջանում անվտանգության ապահովման համար Թեհրանը պատրաստ է աջակցել Լեռնային Ղարաբաղի խնդիրը խաղաղ ճանապարհով լուծելուն»:
IRNA-ն նշել է, որ «Ադրբեջանն ու Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հետ կապված խնդիրներ ունեն, եւ այժմ տարածաշրջանը գտնվում է Հայաստանի վերահսկողության տակ»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում