Իրավապաշտպան կառույցները չեն դադարում քննադատել Ադրբեջանին
Նմանատիպ
Լրագրողների ազատության և անվտանգության ինստիտուտը (IRFS) հրապարակել է «Ադրբեջանը, ԵԱՀԿ կազմում գտնվելով, անտեսում է մարդու իրավունքները» խորագրով 15 էջից բաղկացած զեկույց: Այս մասին տեղեկացնում է IRFS-ի պաշտոնական կայքը:
Զեկույցում ասվում է, որ Ադրբեջանին չի հաջողվել իրականացնել ԵԱՀԿ ներկայացուցչի գրասենյակի մի շարք հանձնարարականներ: «ԵԱՀԿ-ն չունի մեխանիզմներ՝ հարկադրելու պետություններին կատարել մարդու իրավունքներին առնչվող իրենց պարտավորությունները։ Որպես ԵԱՀԿ անդամ’ Ադրբեջանն ունի պարտավորություններ, որոնք հաստատված են 1975 թվականին ընդունված Հելսինկյան եզրափակիչ ակտով։
Թեև պատմականորեն Ադրբեջանը ձգտել է համագործակցել ԵԱՀԿ-ի հետ’ առնվազն արտաքուստ, այս տարին խնդրահարույց էր Ադրբեջան-ԵԱՀԿ հարաբերությունների համար: Ադրբեջանի կառավարության վերաբերմունքը կազմակերպության հանդեպ գնալով թշնամական բնույթ էր ձեռք բերում, որի կիզակետը դարձավ փոխհամաձայնեցված վերջնական որոշումը՝ կրճատել ԵԱՀԿ Բաքվի գրասենյակի մանդատը՝ ծրագրերի համակարգման մասով, որն ուժի մեջ կմտնի 2014 թվականի հունվարին: Միևնույն ժամանակ անորոշ է նաև այն հարցը, թե արդյոք Ադրբեջանի կառավարությունը կերկարաձգի ԵԱՀԿ-ի Ժողովրդավար ական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) հրավերը’ վերահսկելու հոկտեմբերի 9-ին կայանալիք առաջիկա նախագահական ընտրությունները: Չնայած նախագահ Ալիևը հունիսին հայտարարել է, որ միջազգային դիտորդներ կհրավիրվեն’ ԺՀՄԻԳ-ը ստիպված է եղել սպասել սովորականից ավելի երկար։
Կառավարությունը պաշտոնական հրավեր-նամակ է ուղարկել օգոստոսին, երբ մեկ ամսից էլ պակաս ժամանակ էր մնացել ԺՀՄԻԳ-ի երկարաժամկետ դիտորդական առաքելության ավարտին»,-նշված է զեկույցում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում