Քիմիական զենքի շուրջ դեռևս շարունակվում են բանակցությունները
Նմանատիպ
Ռուսական պատվիրակությունը, որ մասնակցել էր Նյու Յորքում կայացած ՄԱԿ-ի գլխավոր ասամբելայի նստաշրջանին, հերքել է տարածված տեղեկությունն այն մասին, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական 5 անդամները համաձայնության են եկել սիրիական քիմիական զենքի ոչնչացման հարցում: Ինչպես հաղորդում են արաբական լրատվամիջոցները, պատվիրակության ներկայացուցիչներիր խոսքով’ քիմիական զենքի վերաբերյալ համաձայնության լուրը չի համապատասխանում իրականությանը: Աղբյուրը տեղեկացնում է, որ նախագծի վերաբերյալ քննարկումները կշարունակվեն սեպտեմբերի 26-ին և 27-ին:
ԱՄՆ-ն ևս հայտարարել է, որ Սիրիայի հարցով բանաձևի ընդունումը դեռ ավարտված չէ, և ՄԱԿ-ի մշտական անդամները քննարկում են հարցը:
Ավելի վաղ «Ռոյթերս» գործակալությունը հաղորդել էր, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական հինգ անդամները համաձայնության են եկել քիմիական զենքի ոչնչացման հարցում: Աղբյուրը նշել էր, որ փաստաթուղթը մոտ ապաագյում կներկայացվի ՄԱԿ-ի ամբողջական կազմի ուսումնասիրությանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում