ՄԱԿ-ը հրաժարվել է միջամտել Արցախում սիրիահայ փախստականների բնակեցման գործընթացին
26/09/2013 12:53
Նմանատիպ
ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարը հրաժարվել է միջամտել Արցախում սիրիահայ փախստականների բնակեցման գործընթացին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով ադրբեջանական լրատվամիջոցները, սեպտեմբերի 25-ին նման դիրքորոշում է հայտնել ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի Բաքվի գրասենյակի ներկայացուցիչ Դուգ Սիգուրդսոնը:
«Մենք տեղեկատվություն ենք ստացել Արցախի տարածքում հայ փախստականների բնակցեման վերաբերյալ, և համապատասխան հաշվետվություններն արդեն ուղարկվել են ՄԱԿ-ի Ժնևյան կենտրոնակայան ու Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարություն: Սակայն, ես անձամբ գտնում եմ, որ այս հարցը պետք է կարգավորվի առանց ՄԱԿ – ի միջամտության, քանզի կազմակերպությունը որևէ առնչություն չունի դրա հետ»,- մասնավորապես նշել է Սիգուրդսոնը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում