Մամեդյարովը Նյու Յորքում հանդիպել է հրեական լոբբիստների հետ

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը Նյու Յորքում հանդիպել է ԱՄՆ-ի հրեական համայնքի եւ կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: մամեդյարովը Նյու Յորքում մասնակցում է ՄԱԿ-ի գլխավոր խորհրդի 68-րդ նստաշրջանին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով ադրբեջանական ԶԼՄ-ները, Ադրբեջանի արտգործնախարարությունը հայտնել է, որ հանդիպման ժամանակ կողմերը մտքեր են փոխանակել Ադրբեջա նում «պատմականորեն ձեւավորված կրոնական եւ էթնիկ հանդուրժողականության» շուրջ, ինչպես նաեւ քննարկել են ադրբեջանա-իսրայելյան հարաբերություններն ու իրավիճակը Մերձավոր Արեւելքում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում