Վրաստանում կկառուցվի առաջին արեւային Էլեկտրակայանը
26/09/2013 18:01
Նմանատիպ
Վրաստանում կկառուցվի առաջին արեւային Էլեկտրակայանը: 200 մլն դոլար արժողությամբ նախագիծը կիրացվի Սագարեջոյի շրջանում՝ ադրբեջանցի ներդրողների աջակցությամբ, տեղեկացնում Է «Apsny.ge»-ին:
Ինչպես նշում են վրացի մասնագետները, երկրում շատ մեծ Է արեւային Էներգիայի ռեսուրսը, քանի որ շրջանների մեծ մասում արեւոտ եղանակը միագումար տեւողությամբ տարեկան հասնում Է 280 օրվա: Հզորության չափման միավորներով դա կազմում 108 մեգավատ:
Նախկինում Վրաստանում արեւային Էներգիան օգտագործվել Է բացառապես ջրի տաքացման համակարգերի աշխատանքում: Սագարեջոյում այլընտրանքային ԷլեկտրաԷներգիայի կայանի կառուցումը պլանավորվում Է սկսել մինչեւ ընթացիկ տարվա վերջը եւ ավարտել 8-9 ամսվա ընթացքում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում