Ադրբեջանական սփյուռքի կառույցները պառակտվում են
Նմանատիպ
Ադրբեջանի սփյուռքի հետ աշխատանքների գծով Պետկոմիտեն սփյուռքի կազմակերպությունների իր ցուցակից պաշտոնապես հանել է Ռուսաստանի ազգային-մշակութային դաշնային’ «ԱզերՌոս» միավորումը: Ադրբեջանի սփյուռքի հետ աշխատանքների Պետկոմիտեի մամուլի ծառայությ ունն այդ առնչությամբ հայտնել է, որ «ԱզերՌոս»-ը ցուցակից հանվել է, որովհետեւ այդ կառույցը չի ցանկացել համագործակցել կոմիտեի հետ: Պետկոմիտեի նախագահ Նազիմ Իբրահիմովն ավելի վաղ, ի պատասխան «ԱզերՌոս»-ի վերաբերյալ հարցին, ասել էր, որ կառույցի ղեկավար Աբբաս Աբբասովը հայտարարում է, որ Ադրբեջանի համազգային առաջնորդ Իլհամ Ալիեւն իր «ակսակալն» է, եւ որ ինքը «պաշտպանում է Ադրբեջանի քաղաքականությունը»:
«Մենք համաձայն ենք այս հայտարարությունների հետ: Բայց նրա հայտարարությունները պետք է համապատասխանեն նրա գործողություններին: Նման հայտարարություններով հանդես եկող Աբբաս Աբբասովը գտնվում է Սոյուն Սադըգովի հետ միեւնույն շարքերում, որը ծառայում է Ադրբեջանի քայքայման գաղափարին: Դա սխալ է: Աբբաս Աբբասովը պետք է ուշադրություն դարձնի այն բանին, թե ում հետ է ինքը, եւ պետք է հայտարարի, թե ում կողմից է: Միայն դրանից հետո մենք պատրաստ կլինենք համագործակցել նրա հետ»,- ասել է Պետկոմիտեի նախագահը:
Սոյուն Սադըգովը Ռուսաստանի ադրբեջանցիների մեծահարուստների’ «Միլիարդատերերի միություն» կոչված կառույցի ղեկավարն է: Ադրբեջանի իշխանություններն այդ կառույցին մեղադրում են Ադրբեջանի ընդդիմության «Ազգային խորհուրդ» դաշինքի հետ համագործակցելու եւ Ռուսաստանի հայերի միության հետ կապեր ունենալու մեջ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում