Ալիևի խամաճիկը ընդդիմադիր մրցակցին սպառանացել է մահվամբ
Նմանատիպ
Ադրբեջանի նախագահի իշխանամետ թեկնածու, «Ժամանակակից Մուսավաթ» կուսակցության առաջնորդ Խաֆիզ Հաջիեւը հանրային հեռուստաալիքի եթերում սեպտեմբերի 26-ի երեկոյան բանավեճի ժամանակ մահվան սպառնալիքներ է հնչեցրել’ ուղղված ընդդիմադիր ուժերի «Հանրային խորհուրդ» դաշինքի թեկնածու Ջալալ Հասանլիին:
Ինչպես հաղորդում է musavat.com-ը հայտնում է, որ ելույթ ունեցած իշխանամետ բոլոր թեկնածուները, ընտրական ծրագրերից խոսելու փոխարեն, քննադատություններ եւ վիրավորանքներ են հնչեցրել երկրի ընդդիմության եւ նրա թեկնածուի հասցեին:
Իր ելույթում Ջամիլ Հասանլին կրկին դատապարտել է իշխանություններին եւ կոռուպցիոն մեղադրանքներ հնչեցրել Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիեւի հասցեին: Դիմելով հեռուստաբանավեճում Ալիեւի անձնական ներկայացուցիչ, իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության գործադիր քարտուղար Ալի Ահմեդովին, Հասանլին պահանջել է հաշիվ տալ իշխող վերնախավի կողմից երկրից 48 մլրդ դոլար արտահանված գումարի մասին: Նա նաեւ հիշեցրել է «Գյուլարգեյթ» սկանդալի մասին, որով պարզվել է, որ «Ենի Ազերբայջան»-ի ղեկավարները զբաղված են խորհրդարանում պատգամավորական տեղերի վաճառքով: Նա նշել է, որ «Ենի Ազերբայջան»-ի նախագահը «կամ նվիրում, կամ վաճառում է պատգամավորական մանդատները»: Նրա խոսքով’ Ադրբեջանում, իրականում, «մեկ մենատեր կա’ Իլհամ Ալիեւը, ով երկիրը կառավարում է’ ինչպես իր սեփական ընկերությունը»: Ջամիլ Հասանլին նշել է, որ Ադրբեջանի բնակչությունը գտնվում է սոցիալական ծանր դրության մեջ, եւ այն դեպքում, երբ բյուջեից տարեկան 140 մլն մանաթ է հատկացվում որոշակի կատեգորիայի հիվանդներին անվճար դեղորայքով ապահովելու համար, նրանց մեծ մասը չի ստանում դրանք:
Ի պատասխան’ Ալի Ահմեդովը հայտարարել է, որ «շատ քիչ ժամանակ է մնացել, որպեսզի Ջամիլ Հասանլին իրավապահ մարմինների առաջ պատասխան տա իր զրպարտչական հայտարարությունների համար», եւ սպառնացել է ձերբակալությամբ’ 1990-ականներին նրանց իշխանության կողմից կատարված հանցագործությունների համար: Ահմեդովը Հասանլիին մեղադրել է «ռեվանշիստական» ելույթի մեջ: Իշխանամետ թեկնածու Խաֆիզ Հաջիեւը, ով թեկնածուների առաջին հեռուստաբանավեճում ջրով լի շիշ էր նետել Ջամիլ Հասանլիի վրա, այս անգամ էլ նրան «հայերի փեսա», «դավաճան» է անվանել եւ սպ առնացել մահվամբ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում