ԱՄՆ-ն կրկին անխնա քննադատում է Ադրբեջանին
Նմանատիպ
Ադրբեջանի կողմից ինտերնետում օրենսդրական սահմանակումներ մտցնելն ու զրպարտության համար քրեական պատիժներ սահմանելը խոսքի ազատության կոպիտ խախտումներ են, որոնց արդյունքում այդ երկրում արդեն մի քանի լրագրողներ եւ բլոգերներ ձերբակալվել կամ դատապարտվել են ազատազրկման: Այս մասին, ինչպես հաղորդում է «Թուրան» լրատվական գործակալությունը, հայտարարել է ԱՄՆ պ ետքարտուղարի տեղակալի դեմոկրատիայի եւ մարդու իրավունքների գծով օգնական Թոմաս Մելիան Վարշավայում սեպտեմբերի 25-ին:
Դիմելով ԵԱՀԿ անդամ-երկրների ներկայացուցիչներին, Մելիան հիշեցրել է, որ Ադրբեջանում մի շարք լրագրողներ եւ բլոգերներ, ինչպես նաեւ «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության թղթակից Խադիջա Իսմայիլովան իշխանությունների կողմից հետապնդումների եւ հալածանքներ են ենթարկվում:
«Մենք համառորեն իշխանություններին կոչ ենք անում հետաքննել այդ բոլոր փաստերը, ինչպես նաեւ այն խնդիրները, որոնք ծագել են կապված Ադրբեջանում «Ազատություն» ռադիոկայանի հեռարձակման եւ այլ ադրբեջանալեզու ԶԼՄ-ների հետ», -ասել է ամերիկացի պաշտոնյան:
Սեպտեմբերի սկզբին Ադրբեջանի իշխանությունները հրաժարվել էին Բաքվում ընդունել Թոմաս Մելիայի գլխավորությամբ ԱՄՆ պետքարտուղարության պատվիրակությանը, որն ավելի վաղ պաշտոնական Բաքվին խստորեն քննադատել էր քաղաքացիների իրավունքների եւ ազատությունների խախտումների համար եւ հայտարարել, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի երրորդ ժամկետ պաշտոնավարելու համար հոկտեմբերի 9-ին տեղի ունենալիք նախագահական ընտրություններում թեկնածության առաջադրումը ԱՄՆ-ի համար «կարմիր գիծ» է հանդիսանում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում