Սիրիական զենքերը կարող են կուրացնել Իսրայելը մեկ վայրկայում. Բաշար ալ Ասադ
Նմանատիպ
Սիրիան դեռ բավարար չափով ռազմական ուժ ունի Իսրայելի հնարավոր հարձակմանը պատասխան տալու համար: Այս մասին լիբանանյան «Ալ Ախբար» թերթին տված հարցազրույցում նշել է Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը:
«1980-ական թվականներին մենք քիմիական զենք ենք արտադրել Իսրայելի միջուկային զենքի հնարավոր հարձակմանը դիմակայելու համար: Սակայն այժմ այն արդեն զսպող ուժ չի համարվում: Մենք ունենք ավելի ժամանակակից և բարդ զենքեր, որոնք կարող են կուրացնել Իսրայելը մեկ վայրկյանում»,- նշել է նախագահ Ասադը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, Ասադի կարծիքով’ ԱՄՆ-ը փորձում է փոխել հավասարակշռույթունը Մերձավոր Արևելքում և աջակցել Իսրայելին՝ զրկելով Սիրիային քիմիական զենքից: Նա նաև ավելացրել է, որ ԱՄՆ-ի կողմից ռազմական գործողություններ սկսելու դեպքում Ռուսաստանը կաջակցի Սիրիային: Նախագահը հաստատել է, որ քիմիական զենքը դարձել է իր երկրի համար ծանր բեռ, իսկ դրա ոչնչացումը երկար ժամանակ կպահանջի:
Բաշար ալ Ասադը ավելի վաղ «TeleSur» հեռուստաալիքով հարցազրույցի ժամանակ չի բացառել, որ ԱՄՆ-ը քիմիական զենքի հետ կապված հարցի լուծումից հետո անգամ Սիրիայի դեմ ռազմական գործողություններ կսկսի:
Հետևեք մեզ նաև Telegram-ում