Թուրքիայի հեղինակությունն աշխարհում խաթարվել է. փոխվարչապետ
Նմանատիպ
Ստամբուլի Գեզի զբոսայգում 2013 թվականի մայիսից սկսված իրադարձությունները լրջորեն հարվածել են Թուրքիայի հեղինակությանը: Ինչպես հաղորդում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը, նման կարծիք է հայտնել Թուրքիայի փոխվարչապետ Ալի Բաբաջանը: Նրա խոսքով’ բողոքի ակցիաների հետևանքները լուրջ դժվարություններով են վերացվում:
Թուրքիայի փոխվարչապետը կարծիք է հայտնել, որ Գեզիի դեպքերից հետո Թուրքիայի հեղինակությունը վերականգնելը կարող է տևել երկար ամիսներ:
Թուրքիայում մայիսի 28-ից մեկնարկած հակակառավարական ցույցերը սկիզբ առան Գեզի զբոսայգուց, որտեղից ոստիկանությունը դաժան կերպով ցրեց այգու պաշտպաններին: Ծառերի մի մասը պետք է կտրվեին կառավարության որոշմամբ հրապարակի վերակառուցման շրջանակում: Բնապահպանական նկատառումներով Թուրքիայում սկսված բողոքի ակցիաները վերածվել են հակակառավարական ցույցերի, որոնց մասնակիցները դժգոհ են իշխանությունների վարած ներքին եւ արտաքին քաղաքականությունից եւ պահանջում են կառավարության հրաժարականը: Ոստիկանության եւ ցուցարարների միջեւ բախումների արդյու? ?քում մինչ այժմ 5 մարդ է զոհվել, 7500-ից ավելի մարդ վիրավորվել է, շուրջ 5 հազար մարդ էլ ձերբակալվել է:
Թուրքիայի ներքին գործերի նախարարության տվյալներով’ մինչ օրս տեղի ունեցած հակակառավարական ցույցերին Թուրքիայի 79 շրջաններից մասնակցել են 2.5 միլիոն մարդ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում