Ադրբեջանում արդեն տպվում են քվեաթերթիկները

Ադրբեջանի նախագահի ընտրություններին ընդառաջ’ սեպտեմբերի 28-ից սկսվում է քվերաթերթիկների տպագրման գործընթացը, տեղեկացնում է ադրբեջանական APA գործակալությունը:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Մազաիր Պանախովը Միլլի մեջլիսի տպագրատուն այցելելուց հետո լրագրողներին հայտնել է, որ ընդհանուր առմամբ տպագրվելու է 5 միլիոն 149 հազար 255 քվեաթերթիկ: Տպագրման գործընթացին հրավիրված են նաև միջազգային դիտորդներ:

Ադրբեջանի կենտրոնական ընտրական հանձնաժողովն ավարտել է նախագահի թեկնածուների գրանցումները: Հոկտեմբերի 9-ին տեղի ունենալիք ընտրություններում նախագահի աթոռի համար կպայքարեն 10 թեկնածուներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում