Մամեդյարովը հանդիպել է Իրանի արտգործնախարարին
Նմանատիպ
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 68-րդ նստաշրջանի շրջանակում Նյու Յորքում հանդիպել է Իրանի իր գործընկեր Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ: Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական APA.az-ը:
Հանդիպման ընթացքում երկու երկրների արտգործնախարարները քննարկել են երկկողմ կապերի, Իրանի և Ադրբեջանի միջև տարածաշրջանային և միջազգային համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր: Սակայն հանդիպման առանցքային թեման եղել է կասպյան ավազանի կարգավիճակի խնդիրը:
Քննարկվել են նաև համատեղ միջկառավարական հանձնաժողովի Բաքվում անցկացվելիք հերթական նիստին առնչվող հարցրեը, որոնք,ընգրկում են տնտեսական, առևտրային, հումանիտար ոլորտները:
Կարևորվել է նաև երկու երկրների փորձագետների և աշխատանքային խմբերի միջև խորհրդակցական հանդիպման շուտափույթ անցկացումը, որը կնպաստի էներգետիկ և բեռնափոխադրումների ոլորտում համագործակցության սերտացմանը:
Հանդիպման վերջում Մամեդյարովը Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆին հրավիրել է Ադրբեջան:
Հետևեք մեզ նաև Telegram-ում