ՄԱԿ-ի ԱԽ-ն ընդունել է բանաձև Սիրիայում քիմիական զենքի վերաբերյալ
Նմանատիպ
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը միաձայն հաստատել է Սիրիայում քիմիական զենքի ոչնչացման մասին բանաձևը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է ռուսական РИА Новости լրատվական գործակալությունը:
ՄԱԿ-ի ԱԽ նիստին, որի ժամանակ տեղի է ունեցել քվեարկությունը, ներկա է եղել նաև Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը: Բանաձևում նշվում է, որ դրա դրույթները չկատարելու, այդ թվում և քիմիական զենքի անօրինական տեղափոխման և Սիրիայում ցանակացած մեկի դեմ կիրառման պարագայում միջոցներ կկիրառվեն’ համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության 7-րդ գլխի: Ինչ վերաբերում է Սիրիայում 2011 թվականից սկսված ճգնաժամին, բանաձևը կոչ է անում Սիրիայի իշխանություններին և ընդդիմությանը սկսել քաղաքական երկխոսություն:
ՄԱԿ-ի կանոնադրության 7-րդ գլուխը ենթադրում է խիստ միջոցների կիրառում’ ընդհուպ մինչև ռազմական գործողությունների իրականացում անվտանության և խաղաղության հաստատման համար:
Հետևեք մեզ նաև Telegram-ում