Սիրիայի ներկայացուցիչը գոհ է ՄԱԿ-ի ընդունած որոշումից
Նմանատիպ
Անվտանգության խորհրդում Սիրիայի մշտական ներկայացուցիչ Բաշար ալ Ջաֆարին հաստատել է, որ խորհրդի որոշումը Սիրիայում քիմիական զենքի ապամոնտաժման վերաբերյալ հաշվի է առել Սիրիայի կառավարության մտահոգությունների մեծ մասը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, այս մասին Նյու Յորքում սեպտեմբերի 28-ին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նստաշրջանի ընթացքում նշել է Ջաաֆարին՝ ավելացնելով, որ որոշման պահանջները վերաբերում է նաև ընդդիմության աջակից երկրներին, և նրանք նույնպես պետք է կատարեն այն: Խոսքը վերաբերում է Թուրքիային, Սաուդյան Արաբիային, Ֆրանսիային, Քաթարին, ԱՄՆ-ին: Նա նաև նշել է, որ Սիրիայի կառավարությունը լիովին հակված է ներկա գտնվել նոյեմբերին կայանալիք Ժնև -2 հանդիպմանը սիրիական ճգնաժամի լուծման նպատակով:ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին իր հերթին զգուշացրել է պաշտոնական Դամասկոսին պահանջների չկատարման դեպքում հնարավոր հետևանքների մասին:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը միաձայն հաստատել է Սիրիայում քիմիական զենքի ոչնչացման վերաբերյալ բանաձևը: Բանաձևում նշվում է, որ դրույթները չկատարելու դեպքում միջոցներ կկիրառվեն՝ համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության 7-րդ գլխի: Հայտնի է, որ ՄԱԿ-ի կանոնադրության 7-րդ գլուխը ենթադրում է խիստ միջոցների կիրառում’ մինչև ռազմական գործողությունների իրականացում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում