Մոսկվայում ոստիկանությունը ձերբակալել Է չորս հայերի, որոնք զբաղվում Էին բանկերի կողոպուտով
Նմանատիպ
Քրեական հետախուզության աշխատակիցները հատուկ նշանակության ջոկատի օժանդակությամբ Մոսկվայում ձերբակալել են Էթնիկ հանցավոր խմբի չորս անդամների, որոնց կասկածում են առեւտրային բանկերի գրասենյակների վրա մի քանի զինված հարձակումների մեջ: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 30-ին «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ին հայտնել են Ռուսաստանի ներքին գործերի նախարարության մամուլի կենտրոնում:
«Կասկածյալները ձերբակալվել են մայրաքաղաքի հյուսիսարեւելյան շրջանում: Դրանք եղել են չորս չաշխատող անձինք, որոնք արմատներով Հայաստանից են: Կասկածյալների բնակության վայրում խուզարկության ժամանակ հայտնաբերվել եւ առգրավվել են ավելի քան 40 ձեռքի հեռախոս եւ մի ատրճանակ, որն օգտագործվել Է հանցագործություններ կատարելիս»,- ասել են ՆԳՆ-ում:
Պարզվել Է, որ այս տարվա փետրվարին խումբն ավազակային հարձակում Է կատարել Տրոիցկ քաղաքի բանկի շենքի վրա, որի ընթացքում հափշտակել Է 1,2 միլիոն ռուբլի: Հունիսին հանցագործները Մոսկվայում համանման ավազակային հարձակում են գործել բանկի գրասենյակի վրա, որտեղ դրամարկղից տարել են 1 միլիոն ռուբլի:
Ձերբակալվածների հետ անցկացվում են քննչական միջոցառումներ՝ պարզելու նրանց մասնակցությունը համանման զինված կողոպուտներին, ասել են մամուլի կենտրոնում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում