Զանգվածային թունավորում` վրացական բանակում
Նմանատիպ
Վրաստանի «Երիտասարդ փաստաբաններ» հասարակական նախաձեռնությունը հայտարարել է, որ սեպտեմբերի 12-22-ը Վրաստանի պաշտպանության նախարարության թիվ 31 գործարանի տարածքում տեղակայված 11-րդ բրիգադում սննդից 330 զինծառայող թունավորվել է: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Գրուզիա օնլայն» լրատվական գործակալությունը:
«Վերջին շրջանում զինվորների թունավորման փաստերի հաճախակի դառնալը եւս մեկ անգամ խոսում է այն մասին, որ չնայած մենեջմենթի փոփոխությանը, Վրաստանի բանակում մթերքի անվտանգության հետ կապված առկա խնդիրները լուծված չեն: Եվս մեկ անգամ դիմում ենք Վրաստանի պաշտպանության նախարարությանը եւ կոչ անում արձագանքել համապատաասխան կերպ»,- հայտարարել է «Երիտասարդ փաստաբանների» ղեկավար Արչիլ Կաիկացիշվիլին: Կազմակերպությունը հույս է հայտնել, որ Վրաստանի ՊՆ-ը չի թաքցնի թունավորումների փաստերը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում