Վրաստանը խստացնում է լեզվային քաղաքականությունը
Նմանատիպ
Վրաստանի պետական լեզվի չափանիշների խախտման համար տուգանքների կիրառման վերաբերյալ օրինագիծը ներկայացվել է երկրի խորհրդարան: վՐԱՎրաստանի հայ համայնքից, օրենքը ընդունվելու դեպքում Վրաստանի յուրաքանչյուր քաղաքացի, ով աշխատում է պետական հաստատություններում պարտավոր կլինի լավ իմանալ պետական լեզուն հակառակ դեպքում տուգանքները կդառնան անխուսափելի:
Ըստ օրինագծի նախնական տեսքի’ Վրաստանի այն բնակիչը, ով վրացերեն չի ստացել կրթություն, ստիպված կլինի քննություն հանձնել: Փոփոխությունը վերաբերվում է նաեւ հանրային աշխատողներին: Լեզվի չափանիշների խախտման դեպքում կմտցվեն տուգանքներ, իսկ երկրորդ խախտման դեպքում, տուգանքը կդառնա կրկնակի:
Օրինագծի գլուխներից մեկը վերաբերում է նաեւ լրատվամիջոցներին: Եթե լրատվամիջոցների ներկայացուցիչները խախտեն վրաց գրական լեզվի չափանիշները, առաջին անգամ տուգանվելու են 1000-5000 լարի, իսկ սխալը կրկնելու դեպքում’ 10 000 լարի:
Օրինագծի նախագիծը ընդունվել է գիտությունների ակադեմիայի կողմից, իսկ կրթության խորհրդարանական կոմիտեն սեպտեմբերի 26-ին աջակցեց տվյալ որոշմանը: Տվյալ օրինագծի ընդունման դեպքում կրկին անգամ խիստ անհրաժեշտ ու հրատապ է դառնում Սամցխե-Ջավախքում հայերենին տարածաշրջանային լեզվի կարգավիճակ շնորհման հարցը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում