Թուրքիան պետք է վերջ դնի ահաբեկչությանն աջակցելուն. Սիրիայի ԱԳՆ
Նմանատիպ
Սիրիայի արտաքին գործերի նախարար Վալիդ Մուալիմը հայտարարել է, որ Թուրքիան պետք է վերջ դնի ահաբեկչությանն իր աջակցելուն: Այս մասին Վալիդ Մուալիմը հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր խորհրդում ունեցած ելույթում:
Նշելով, որ 83-ից ավելի երկրներից ահաբեկիչներ են ժամանել Սիրիա, սիրիացի նախարարն ասել է. «Քանի դեռ ահաբեկիչների խմբերին զենք մատակարարող եւ նյութական աջակցություն ցուցաբերող Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի եւ Քաթարի նման երկրները շարունակում են այդ քաղաքականությունը, Ժնեւի խաղաղության կոնֆերանսը չի կարող հաջողություն ունենալ»:
Վալիդ Մուալիմը նշել է, որ իր երկիրը «զավթած ահաբեկիչները սպանում են զինվորներին եւ խաղաղ բնակիչներին»: Նա Սիրիայում տիրող իրավիճակը նմանեցրել է Նյու Յորքում սեպտեմբերի 11-ի հարձակումներին:
Սիրիայի արտաքին գերատեսչության ղեկավարը հավաստիացրել է, որ Դամասկոսը հավատարիմ է քիմիական զենքերից հրաժարվելու ՄԱԿ-ի առաջ իր խոստմանը, եւ ամեն միջոց կձեռնարկի մինչեւ 2014 թ-ի կեսը դրանցից ազատվելու գործում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում