ՄԱԿ-ի փորձագետների խումբը Սիրիայում աշխատանքերը կսկսի հոկտեմբերի 1- ից
Նմանատիպ
Սիրիական քիմիական զենքի հարցերով զբաղվող 20 անդամից բաղկացած փորձագետների ՄԱԿ-ի խումբը Բեյրութից հասել է Դամասկոս և իր գործունեությունը կսկսի հոկտեմբերի 1-ից: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մամուլի քարտուղար Մարտին Նասիրքին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, Նասիրքին հ? ?ստատել է, որ քիմիական զենքերի հնարավոր կիրառման ուսումնասիրությանը կմասնակցեն ՄԱԿ-ի փորձագետները և քիմիական զենքի արգելող կազմակերպության անդամները: Փորձագետները եկել են Հաագայից: Նրանց ուսումնասիրությունների համար կպահանջվի 30 օր, որից հետո կներկայացնեն իրենց զեկույցը:
ՄԱԿ-ի փորձագետների մյուս խումբը’ Օկե Սելստրոմի գլխավորությամբ, վեցօրյա ուսումնասիրություններից հետո հեռացել է երկրից և պատրաստվում է ներկայացնել իր զեկույցը, որը, ամենայն հավանականությամբ, պատրաստ կլինի հոկտեմբերի վերջին: Զեկույցը կընդգրկի տեղեկություններ յոթ դեպքերի մասին: Դրանք են Խան ալ Ասլում, Շեյխ Մակսուդում, Սարաքեբում, Ղուտայում, Բահհարիեում, Ջոբարում և Աշրաֆիեում քիմիական զենքի հետ կապված դեպքերը: Վերջին երեք դեպքերն ուսումնասիրվել են Դամասկոսի խնդրանքով:
Ավելի վաղ Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը հայտարարել էր, որ կօժանդակեն փորձագետների գործունեությանը և կհեշտացնեն նրանց գործը, հնարավորություն կտան լինել բոլոր վայրերում, որտեղ հնարավոր է’ քիմիական զենք է կիրառվել:
Հետևեք մեզ նաև Telegram-ում