Ադրբեջանցի զինծառայողին ծեծելով սպանել են
Նմանատիպ
Սումգայիթի քաղաքային ոստիկանությունը հաստատել է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարության զորամասերից մեկի ժամկետանց զինծառայող Թուրալ Վագիֆ օղլու Աբդուլլաեւը Բաքու-Գուբա ավտոմայրուղու Սումգայիթով անցնող հատվածում սեպտեմբերի 19-ին Էլվին Մանսուրովի եւ Վասիֆ Հասանովի կողմից ծեծի է ենթարկվել: Ծանր մարմնական վնասվածքներ ստացած Թուրալ Աբդուլլաեւը տարվել է Պաշտպանության նախարարության հոսպիտալ:
Ինչպես տեղեկացնում է «Ազադլըգ» թերթը, ստացած ծանր վնասվածքների պատճառով բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը: Թուրալ Աբդուլլաեւն հոսպիտալում մահացել է: Նրան ծեծի ենթարկած Էլվին Մանսուրովն ու Վասիֆ Հասանովը ձերբակալվել են: Թուրալ Աբդուլլաեւը զինծառայության էր կանչվել Գեդաբեկի շրջանից:
2013 թ-ի սկզբից մինչ այժմ ադրբեջանական բանակում կորուստը կազմել է 71 զինծառայող, որոնցից 62-ը զոհվել է ոչ մարտական պայմաններում, 74 զինծառայող էլ վիրավորվել կամ տարբեր աստիճանի վնասվածք է ստացել:
Հետևեք մեզ նաև Telegram-ում