ՄԱԿ-ի փորձագետների 33 հոգանոց խումբն արդեն Դամասկոսում է
Նմանատիպ
Սիրիայում քիմիական զենքի ոչնչացման հարցերով զբաղվող խումբը բաղկացած է 33 անդամից: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մամուլի խոսնակ Մարտին Նիսիրքին՝ ավելացնելով, որ խումբն արդեն Դամասկոսում է:
Խմբի 19 անդամները քիմիական զենքի արգելման կազմակեր պության փորձագետներ են, իսկ 14-ը՝ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի ներկայացուցիչներ: Նրանք նյութատեխնիկական բազա են ստեղծել իրենց աշխատանքներն իրականացնելու համար, ինչպես նաև ուշադրություն կդարձնեն Սիրիայի իշխանությունների ներկայացրած տեղեկություններին: Նիսիրքին մատնանշել է, որ անհրաժեշտ է 2014թ-ի առաջին կեսին, համաձայն ՄԱԿ-ի որոշման, ամբողջովին վերացնել Սիրիայում քիմիական զենքի պահեստները:
Ավելի վաղ ՄԱԿ-ը բանաձև էր ընդունել, համաձայն որի’ պետք է ոչնչացվեն սիրիական քիմիական զենքերը: Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը համաձայնել է կատարել ՄԱԿ-ի բանաձևի բոլոր պահանջները:
Հետևեք մեզ նաև Telegram-ում