ԱՄՆ-ն և Հարավային Կորեան պատրաստվում են հավանական պատերազմին
Նմանատիպ
ԱՄՆ-ը եւ Կորեայի Հանրապետությունը (ԿՀ) հոկտեմբերի 2-ին հաստատել են գործողությունների պլանը Կորեական թերակղզում չնախատեսված իրադրության ստեղծվելու դեպքում: Այս մասին ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին հայտնել Է ԿՀ-ի պաշտպանության նախարարությունը:
Պլանում նկարագրված են դաշնակիցների գործողություններն ի պատասխան միջուկային եւ այլ տեսակի զանգվածային ոչնչացման զենք կիրառելու Փենյանի սպառնալիքների, ինչպես նաեւ թվարկված են ամերիկյան «միջուկային հովանոցի» ամրապնդման միջոցները՝ փետրվարին ԿԺԴՀ-ի կողմից երրորդ միջուկային փորձարկում կատարելու առնչությամբ:
«Հյուսիսային Կորեայի կողմից միջուկային եւ զանգվածային բնաջնջման զենքի կիրառման այլ սպառնալիքների դեմ պայքարի հատուկ ռազմավարություն» փաստաթուղթը երկու երկրների պաշտպանության նախարարներն ստորագրել են Սեուլում անվտանգությանը նվիրված հերթական հանդիպման ժամանակ:
Պլանում նշված Է ԿԺԴՀ-ի կողմից միջուկային զենքի կիրառման իրական սպառնալիքի դեպքում օբյեկտներին կանխիչ հարվածներ հասցնելու հնարավորությունը, նշել Է ԿՀ-ի պաշտանության նախարարության ներկայացուցիչը:
Դաշնակիցների գնահատումների համաձայն՝ ԿԺԴՀ-ի սպառազինության մեջ կա տարբեր տիպերի ավելի քան հազար հրթիռ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում