Ռոուհանին «գառան դիմակով գայլ է». Նեյթանյահու
02/10/2013 12:27
Նմանատիպ
Իսրայելի վարչապետ Բենջամին Նեյթանյահուն Հոկտեմբերի 1-ին Իրանի նոր նախագահին անվանել է «գառան դիմակով գայլ» և հայտարարել է, որ Իսրայելը պատրաստ է մենակ դիմակայել Թեհրանի միջուկային ծրագրին: Ինչպես տեղեկցնում է թուրքական Hurriyet-ը, ՄԱԿ-ի Գլխավոր Ասաբլեայում Նեյթանյահուն շատ կոպիտ է արտահայտվել Ռոուհանիի’ Իրանի նոր կենտորնամետ նախագահի հասցեին:
«Ռոուհանին Ահմադինեժադի նման չէ» ,- ասել է Նեյթանյահուն’ ակնարկելով Ահմադինեժադի ընգծված կոպիտ քաղաքականությունը:
«Բայց երբ հարց ը հասնում է միջուկային ծրագրին, ապա նրանց միջև տարբերությունն այնն է, որ Ահմադինեժադը գայլի դիմակով գայլ էր, իսկ Ռուհանին գայլ է գառի դիմակով: Նա մի գայլ է, ով փորձում է մոլորեցնել միջազգային հանրությանը»,- միջազգային հարթակից իր դժգոհությունն է հայտնել Իսրայելի վարչապետը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում