Սիրիացի փախստականներին պատրաստ են ընդունել ևս 17 երկրներ
Նմանատիպ
Տասնյոթ պետություններ համաձայնել են իրենց դռները բացել սիրիացի փախստականների առջև: Այս մասին հայտնել է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Անտոնիո Գուտերեսը՝ նշելով, որ այդ երկրները կարող են ընդունել ավելի քան 10 հազար փախստականների: Փախստականներին ընդունել ցանկացող երկրների թվում են Մեքսիկան, Ավստրալիան, Ավստրիան, Կանադան, Ֆինլանդիան, Գերմանիան, Ֆրանսիան, Լյուքսեմբուրգը, Հոլանդիան, Նոր Զելանդիան, Նորվեգիան, Իսպանիան, Շվեդիան, Շվեյցարիան, Դանիան, Հունգարիան, ԱՄՆ-ը:
Ինչպես հայտնի է Սիրիայի հարևան երկրներում փախստականների թիվը շուրջ երկու միլիոն է. ամենամեծ թվով փախստականներ բնակություն են հաստատել Լիբանանում: Լիբանանի նախագահ Միշել Սլեյմանը կոչ է արել միջազգային հանրությանը օգնության ձեռք մեկնել փախստականներին: Հայաստանում սիրիական ճգնաժամի հետեւանքով 10 հազար սիրիահայ է հանգրվանել:
Հետևեք մեզ նաև Telegram-ում