Սիրիայում զոհված լրագրողները «Էմմի» մրցանակ են ստացել
Նմանատիպ
«Էմմի» միջազգային մրցանակը (International Emmy Awards) հեռուստատեսային նորությունների ծրագրերի անվանակարգում շնորհվել Է Մեծ Բրիտանիայի Independent Television News / Chanel 4 News ալիքին՝ Սիրիայի Հոմս քաղաքում մարտերի լուսաբանման համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Twitter-ում հաղորդել Է Հեռուստատեսային արվեստների եւ գիտությունների միջազգային ակադեմիայի միկրոբլոգը:
Chanel 4 News ծրագրում լուսաբանվել են այն իրադարձությունները, որոնք 2012 թականի փետրվարին ծավալվել Էին Սիրիայի կենտրոնական շրջանի Հոմս քաղաքի շուրջը: Ամերիկացի կին լրագրող Մարի Քոլվինը եւ ֆրանսիացի ֆոտոռեպորտյոր Ռեմի Օշլիկը զոհվել են քաղաքի ռմբակոծման ժամանակ:
Ընդամենն անվանակարգին հեռուստածրագրեր են մասնակցել չորս երկրներից՝ Բրազիլիայից, Ռումինիայից, Ֆիլիպիններից եւ Մեծ Բրիտանիայից: Պարգեւները հայտարարվել են ԱՄՆ-ի ժամանակով հոկտեմբերի 1-ի երեկոյան նորությունների եւ վավերագրական ծրագրերի համար «Էմմի» հեռուստատեսային միջազգային մրցանակի հանձնման 41-րդ արարողության ընթացքում, որը կայացել Է Նյու Յորքում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում