Ալիևի կոռումպացված չինովնիկները նրան կընտրեն նավթադոլարների համար
Նմանատիպ
Նախագահ ընտրվելու համար Իլհամ Ալիեւը միլիոնավոր դոլարներ արժողությամբ խոշոր կոռուպցիոն նախագծեր է խոստացել իր չինովնիկներին, որոնք իշխանությունը մտադիր է կյանքի կոչել նախագահական ընտրություններից անմիջապես հետո: Այդ նախագծերը լավագույն միջոցն են նավթից ստացված եկամուտները թալանելու համար: Այս մասին «Ազադլըգ» թերթին հայտնել է ներիշխանական աղբյուրը:
«Իրականում այդ նախագծերը Իլհամ Ալիեւի նվերն են չինովնիկներին: Յուրաքանչյուր նախագծի արժեքը 100 միլիոնից ավելի մանաթի շրջակայքում է»,-թերթին հայտնել է հայտնել է աղբյուրը:
Այդ նախագծերով նախատեսվում է նոր վարչական շենքեր կառուցել «Ազերսու» ընկերության, Կենտրոնական բանկի, Հարկային նախարարության, «Ազալ»-ի, «Ազերէներժի»-ի, Անշարժ գույքի պետկոմիտեի համար, ինչպես նաեւ նոր նավահանգիստ’ Բաքվում: «Սրանք «կոռուպցիոն նախագծերի» մի մասն են: Բացի այդ, պետք է նոր վարչական շենք կառուցվի Բռնցքամարտի ֆեդերացիայի համար, նոր նստավայր’ Իլհամ Ալիեւի համար, եւ այլ նախագծեր իրագործվեն», -նշել է աղբյուրը:
Աղբյուրի խոսքով’ եթե իշխանությունը հաջողությամբ ավարտին հասցնի առաջիկա նախագահական ընտրությունները, նախագծերի իրագործումն անմիջապես կսկսվի: Նշվում է, որ այդ նախագծերի իրագործումը կյանքի պետք է կոչվի օֆշորային ընկերությունների կողմից, ինչից ենթադրվում է, որ նախագծերը մտահղացվել են հենց կոռուպցիոն նպատակով, որովհետեւ վերը նշված ընկերությունների ներկայիս շենքերը բոլորովին էլ վատ վիճակում չեն:
Թերթը նշում է, որ Ադրբեջանում բոլորովին էլ նոր չէ խոշոր կոռուպցիոն գործողություններ իրագործելու համար ենթակառուցվածքային նախագծերին առաջնություն տալը: Նավթային եկամուտների հոսքն սկսվելուց հետո ադրբեջանական իշխանության մոտ սովորույթ է դարձել կամուրջների, թունելների, ճանապարհների բազմակի վերանորոգումները, պետական կառույցների համար շքեղ վարչական շենքերի շինարարությունը, որոնց արդյունքում կոռուպցիոն ճանապարհով ձեռք բերած փողերի հաշվին Ադրբեջանի իշխանության մեջ ներկայացված չինովնիկները վերածվում են օլիգարխների:
«Երեւում է’ ընտրությունից հետո իշխանությունը մտադիր է շարունակել այդ քաղաքականությունը: Տնտեսագետ փորձագետները գտնում են, որ նավթային փողերից Ադրբեջանի տնտեսության կախվածությունը նվազեցնելու համար անհրաժեշտ է այդ եկամուտներն ուղղել ոչ նավթային հատվածին: Նավթադոլարները ենթակառուցվածքային նախագծերի վրա վատնելու ճանապարհով յուրացումները Ադրբեջանի տնտեսությունը մեռցնելուն ուղղված քայլ են»,- գրում է «Ազադլըգ»-ը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում