Ֆրանսիան ևս գողանում է ԵՄ հիմնադրամներից
Նմանատիպ
Ֆրանսիայում, Իտալիայում, Նիդեռլանդներում, Իսպանիայում, Լեհաստանում, Ռումինիայում, Հունգարիայում եւ Լիտվայում Եվրամիության հիմնադրամներից հափշտակումները 2010 թվականին հասել են 2,2 միլիարդ եվրոյի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Եվրոպայի խարդախության դեմ պայքարի բյուրոն (OLAF):
Բերված տվյալները հրապարակվել են կոռուպցիայի դեմ պայքարի հարցերին նվիրված խորհրդաժողովում, որը Բրյուսելում կազմակերպել Էր Եվրախորհրդարանը:
Ինչպես նշել Է Եվրահանձնաժողովը, 2012 թվականին Եվրամիության բյուջետային միջոցների հետ կապված խարդախություններից կորուստները ԵՄ-ում կազմել են 315 միլիոն եվրո՝ մեկ տարի առաջվա 295 միլիոն եվրոյի դիմաց: ԵՄ-ի ֆինանսական շահերի պաշտպանության նպատակով Եվրահանձնաժողովը հանրակցության անդամների քննարկմանը առաջարկություն Է ներկայացրել համաեվրոպական բյուջեից միջոցների հափշտակումների դեմ պայքարելու համար առանձին ինստիտուտ ստեղծելու վերաբերյալ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում