Թուրքիայի ԶՈւ անձնակազմը վերջին մեկ ամսում 10,5 հազարով ավելացել է
Նմանատիպ
Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը հրապարակել է ԶՈւ անձնակազմի’ հոկտեմբերի 1-ի դրությամբ թիվ, որը սեպտեմբերի 1-ի համեմատ 10.5 հազարով աճելով’ կազմել է 647 583 մարդ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Թուրքիայի զինված ուժերում գեներալների եւ ծովակալների թիվը 347 է: Նրանցից 314-ը ծառայում է ցամաքային, ռազմաօդային եւ ռազմածովային ուժերում, 32-ը’ ժանդարմերիայում, 1-ը’ առափնյա անվտանգության ուժերում: Թուրքական բանակում սպաների ընդհանուր թիվը 39 451 է, ենթասպայական եւ կրտսեր սպայական անձնակազմը’ 96 442 մարդ, ավագ ժանդարմների թիվը’ 24 039, հատուկ պայմանագրային կրտսեր հրամանատարների թիվը’ 1 893: Սերժանտական կազմ 46 751 ծառայաողներ են, շարքային կազմը’ 3 86 527, որից 1 822-ը ծառայում է առափնյա անվտանգության ուժերում, 118 741-ը’ ժանդարմերիայի, 265 964-ը’ ցամաքային, օդային եւ ծովային ուժերում:
Թուրքիայի ԶՈւ կազմում ծառայող քաղաքացիական անձանց թիվը կազմում է 52 133 մարդ: Այսինքն’ Թուրքիայի ԶՈւ ընդհանուր թիվը 647 583 մարդ է, որից 595 450-ը զինծառայողներ է, իսկ 52 133-ը’ քաղաքացիական անձ:
Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի տվյալներով’ այդ երկրի զինված ուժերում պրոֆեսիոնալ զինծառայողները կազմում են ընդհանուր թվի 35 տոկոսը: Ցամաքային, օդային եւ ծովային ուժերում պրոֆեսիոնալ հիմունքներով ծառայողների թիվը կազմում է 35 տոկոս, ժանդարմերիայում’ 34 տոկոս եւ առափնյա անվտանգության ուժերում’ 60 տոկոս:
Նշվում է, որ Թուրքիայի զինված ուժերում թվաքանակի աճը տեղի է ունեցել շարքային կազմի ավելացման հաշվին, չնայած’ սպայական կազմում, հատկապես օդուժերում, վերջին մի քանի ամիսներին որոշակի կրճատումներ են արվել:
Հետևեք մեզ նաև Telegram-ում