Իրանի նախագահը խոստացել է ապահովել գլոբալ տեղեկատվությունից օգտվելու երկրի բնակիչների իրավունքը
02/10/2013 17:52
Նմանատիպ
Իրանի նախագահ Հասան Ռոուհանին խոստացել է ապահովել գլոբալ տեղեկատվությունից օգտվելու իր երկրի բնակիչների իրավունքը: Այդ մասին նա հոկտեմբերի 1-ին հայտնել է Fox News հեռուստաալիքին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին:
Ինչպես նշվում է, Իսլամական Հանրապետության նախագահը Twitter-ի իր միկրոբլոգի միջոցով պատասխանել է դրա հիմնադիրներից մեկի՝ Ջեկ Դորսիի այն հարցին, թե Իրանի բնակիչները տեսնում են արդյոք Ռոուհանիի հաղորդագրությունները սոցիալական ցանցում:
«Բարի երեկո, Ջեք,- գրել է Իրանի նախագահը:- Ինչպես ավելի վաղ ես արդեն ասել եմ, իմ ջանքերը նպատակամղված են գլոբալ տեղեկատվությունից օգտվելու մեր մարդկանց իրավունքի ապահովմանը»:
Ավելի վաղ Ռոուհանին արդեն խոստացել է բարելավել Համացանցում գրաքննության հետ կապված իրադրությունը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում