Միջուկային տեխնոլոգիաների եւ ուրանի հարստացման Թեհրանի իրավունքը քննարկման ենթակա չԷ. Ռոուհանի
Նմանատիպ
Միջուկային տեխնոլոգիաների եւ ուրանի հարստացման իրանական ժողովրդի իրավունքը քննարկման ենթակա չԷ: Այդ մասին հոկտեմբերի 2-ին հայտարարել Է Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոուհանին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ին:
«Մենք քննարկում ենք մանրամասները, բայց վստահ ենք, որ միջուկային ծրագրի հետ կապված մեր հիմնարար իրավունքները քննարկման ենթակա չԷե,-Ռոուհանիի խոսքը մեջբերել Է ԻՌՆԱ գործակալությունը:
Թեհրանը Ատոմային Էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) առջեւ «բացել Է միջուկային օբյեկտների դռները, եւ նա կարող Է հետեւելե դրանց գործունեությանը, ասել Է նախագահը: «Մենք թաքցնելու բան չունենք միջուկային Էներգիայի բնագավառումե,-հավաստիացրել Է Ռոուհանին:
«Ավելի կարեւոր Է այն, որ Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հայտարարել Է, որ մենք չենք ձգտում միջուկային զենք ստեղծելե,-հավելել Է նա:
Ավելի վաղ հաղորդվել Է, որ Իրանի խորհրդարանը պաշտպանել Է Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոուհանիի նոր քաղաքականությունը, որն նպատակամղված Է արտաքին աշխարհի հետ մերձենալուն: Նախագահին աջակցելու հայտարարությունն ստորագրել են 290 խորհրդարանականներից 230-ը:
Մեջլիսի պատգամավորները, որոնք ստորագրել են փաստաթուղթը, նախօրյակին մասնակցել են Ռոուհանիի հետ կայացած հանդիպմանը, որի ընթացքում Իսլամական Հանրապետության գործադիր իշխանության ղեկավարը խորհրդարանականներին պարզաբանել Է այն պատճառները, որոնք նրան դրդել են հեռախոսազրույց ունենալ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի հետ, ինչն իրանական մամուլն արդեն անվանել Է «պատմականե: Ռոուհանին մանրամասն բացատրել Է այն փոփոխությունների Էությունը, որոնք նրա վարչակազմը մտցնում Է իրանական պետության արտաքին քաղաքականության մեջ, մասնավորապես, այն հարցում, ո րը վերաբերում Է իրանական միջուկային ծրագրի շուրջ «վեցյակիե (ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամները՝ Մեծ Բրիտանիան, Չինաստանը, Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Ֆրանսիան, ինչպես նաեւ Գերմանիան) հետ բանակցություններին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում