Էրդողանի դեմոկրատացման փաթեթեը անեկդոտի է վերածվել
Նմանատիպ
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի «Դեմոկրատացման փաթեթ» կոչված բարեփոխումների ծրագիրն անեկդոտ է դարձել: Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության (ԺՀԿ) փոխնախագահ Ումութ Օրանը որոշել է ինքնատիպ կերպով արտահայտել իր վերաբերմունքը Էրդողանի դեմոկրատական բարեփոխումների փաթեթի վերաբերյալ եւ պատմել է հետեւյալ անեկդոտը:
Կարդացեք նաև` Էրդողանի «Դեմոկրատացման փաթեթը» խորքային փոփոխություններ չի նախատեսում ազգային և կրոնական փոքրամասնությունների համար
«Ռուսը, ամերիկացին եւ թուրքը մեռնում են, անդրաշխարհ մուտքին նրանց դիմավորած հրեշտակը հայտնում է, որ մեկական հարցի իրավունք ունեն: Ամերիկացին հարցնում է, թե երբ պետք է վերջանա ֆինանսական ճգնաժամը, եւ լսելով «10 տարի հետո» ժամկետը, սկսում է արտասվել, որ դա չի տեսնի: Ռուսը հարցնում է, թե երբ պետք է Ռուսաստանը կրկին հզորանա, հրեշտակից լսելով «25 տարի հետո» պատասպանը, նույնպես արտասվում է: Երբ հասնում է թուրքի հերթը, նա հրեշտակին հարցնում է, թե երբ Թուրքիան դեմոկրատական երկրի կվերածվի Էրդողանի ներկայացրած բարեփոխումների փաթեթի արդյունքում, այս անգամ սկսում է հրեշտակը հեկեկալ. «Ես դա չեմ տեսնի, չեմ տեսնի»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում