Սիրիական ընդդիմադիր խմբավորումների միջև բախումները նոր թափ են ստացել
Նմանատիպ
Արյունալի բախումներ են տեղի ունենում Սիրիայի ազատ բանակի և կառավարական ուժերի միջև Դամասկոսի հյուսիսում գտնվող Բրզե թաղամասում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով արաբական ընդդիմադիր լրատվամիջոցները, կառավարական ուժերին պատկանող ռազմական ուղղաթիռները ռմբակոծում են Դամասկոսի մի քանի թաղամասեր, այդ թվում՝ Ջոբար, Թադամուն, ալ Կաբուն թաղամասերը և գյուղերը: Բրզի թաղամասում սիրիական բանակի զինվորներ են սպանվել:
«Ալ Ջազիրա»-ն տեղեկացնում է, որ հոկտեմբերի 2-ի երեկոյան կրկին բախումներ են տեղի ունեցել «Ալ Կաիդա»-ի հետ կապված «Իրաքի և Շամի իսլամական պետություն» և Սիրիայի ազատ բանակի «Լուա Ասիֆա Շիմալ» խմբավորումների միջև: Բախումների արդյունքում «Իրաքի և Շամի իսլամական պետություն» կոչվող խմբավորումը հաջողություններ է գրանցել Թուրքիայի սահմանի մոտ գտնվող Բաբ ալ Սալամա անցումի մերձակայքում:
Սիրիական ՍԱՆԱ գործակալությունը տեղեկանցում է, որ Սիրիայի կառավարական ուժերը կանխել է Հալեպի գյուղեր ներթափանցել փորձող զինված խմբավորման մուտքը: Տեղի ուենցած բախումների հետևանքով սպանվել են մեծ թվով զինյալներ, ոչնչացվել են նրանց պատկանող մեքենաները և զենքերը: Բախումները գրանցվել են մասնավորապես Քուիրս, ալ Ջադիդա, Աարբիդ, Քասքիս և Ռասմ ալ Աբուդ գյուղերում:
Տասնյակ զինյալներ էլ սպանվել են Հալեպի ալ Բաբ և Քաֆր ալ Համրա շրջանում: Կանխվել է նաև զինյալների Սալահ ադ Դին թաղամաս մտնելու փորձը: 2011թ.-ի մարտի 15-ից ի վեր ՄԱԿ-ի տվյալներով Սիրիայում շարունակվող բախումների հետևանքով զոհերի թիվը գերազանցում է հարյուր հազարը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում