Պուտինը կոչ է արել բոլոր երկրներին համակարգել սիրիական ճգնաժամը լուծելու քայլերը
Նմանատիպ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ է արել բոլոր երկրներին համակարգել քայլերը սիրիական ճգնաժամի կարգավորման ուղղությամբ՝ խուսափելով ուժ կիրառելու սցենարից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, այս մասին նախագահ Պուտինը հայտարարել է «Ռուսաստանն է կանչում» ամենամյա ներդրումա յին ֆորումի ժամանակ: Նա նաև նշել է, որ քայլերի համակարգման դեպքում Սիրիայում անհրաժեշտություն չի լինի ուժ կիրառել կամ ընդլայնել զոհերի և տուժածների թիվը: Պուտինի խոսքով’ «Սիրիան արդեն վաղուց է տառապում»: Նախագահը գոհունակությամբ արտահայտվել է, որ զարգանում են իրադարձությունները քիմիական զենքի հետ կապված իրավիճակի կարգավորման շուրջ: «Դա բոլորիս վաստակն է, ինչպես նաև’ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայինը»,- նշել է Պուտինը՝ շնորհակալություն հայտնելով իր գործընկերներին, որ ի վերջո համաձայնել են ռուսական առաջարկի հետ՝ տեղի տալով Սիրի այում ուժի կիրառմանը:
Իր հերթին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը կոչ է արել առավելագույն ջանքերը գործադրել մոտ ապագայում Սիրիայի հարցով միջազգային համաժողով կազմակերպելու համար:
Ավելի վաղ ԱՄՆ-ը հանդես էր եկել Սիրիայի դեմ ուժ կիրառելու սպառնալիքով՝ նրան մեղադրելով օգոստոսի 21-ին տեղի ունեցած բախումների ժամանակ քիմիական զենք գործածելու մեջ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում