Սիրիայի ընդդիմադիր աղբյուրները տեղեկացնում են 41 հազար քաղաքացու զոհվելու մասին
Նմանատիպ
Սիրիայի ընդդիմադիր աղբյուրները տեղեկացնում են, որ 2011թ.-ի մարտի 18-ից մինչև 2013թ.-ի սեպտեմբերի 30-ը Սիրիայում զոհվել է ավելի քան 41 հազար քաղաքացի, այդ թվում՝ 6 հազար երեխա և 4 հազար կին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, նախագահ Բաշար ալ Ասադի սպանված կողմնակիցների թիվը կազմել է 47 հազար, որոնց թվում 29 հազարը բանակի ներկայցուցիչներ են: Ինչ վերաբերում է ընդդիմության կրած վնասներին, «Ալ Ջազիրա»-ն տեղեկացնում է, որ 23 հազար զինյալ է սպանվել, որոնիցից 4500-ը’ արտասահմանցի զինյալներ: Տեղեկություններ են հաղորդվել նաև այն մասին, որ սեպտեմբերին մոտ 5 հազար մարդ է զոհվել Սիրիայի տարածքում:
Իսկ ՄԱԿ-ի տվյալներով 2011թ.-ի մարտի 15-ից ի վեր Սիրիայում շարունակվող բախումների հետևանքով զոհերի թիվը գերազանցում է հարյուր հազարը: Բացի դրանից, զոհված հայերի թիվը գերազանցում է մի քանի տասնյակը, մի քանի հայեր շարունակում են առևանգված մնալ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում