ՄԱԿ-ի փորձագետների խումբը սկսել է Սիրիայում քիմիական զենքի ապամոնտաժման աշխատանքը
Նմանատիպ
ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի’ Սիրիայի քիմիական զենքի հարցերով զբաղվող փորձագետների խումբը սկսել է զենքի ապամոնտաժման աշխատանքները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, անվտանգության նկատառումներից ելնելով, ինչպես նաև հաշվի առնելով փորձագետների անվտանգությունը՝ սիրիացի պատասխանատուները հրաժարվում են հայտնել վայրերը, որտեղ այցելում են փորձագետները: Արդեն հայտնի է, որ ՄԱԿ-ի’ 33 անդամից բաղկացած խմբում ընդգրված են 20 պետության ներկայացուցիչներ, և նրանք հոկտեմբերի 2-ի երեկոյան հասել են Դամասկոս՝ համաձայն ՄԱԿ-ի որոշման և ռուս-ամերիկյան համաձայնության: Ըստ համաձայնության՝ սիրիական քիմիական զենքը պետք է ոչնչացվի մինչև 2014թ.-ի կեսերը:
Ավելի վաղ սեպտեմբերի 28-ին ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը միաձայն ընդունել էր սիրիական քիմիական զենքի ոչնչացման բանաձև: Բանաձևի դրույթները չկատարելու դեպքում Սիրիայի դեմ պատժամիջոցներ կկիրառվեն ընդհուպ մինչև ռազմական գործողություններ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում