ԱՄՆ-ը նավթի եւ գազի արտադրության ծավալներով կարող Է Ռուսաստանից առաջ անցնել արդեն այս տարի
Նմանատիպ
ԱՄՆ-ն արդեն ընթացիկ տարում կարող Է աշխարհում զբաղեցնել առաջին տեղը նավթի եւ բնական գազի արտադրության միագումար ծավալներով՝ այս ցուցանիշով առաջ անցնելով Ռուսաստաանից: Այս մասին ասված Է այն հոդվածում, որը հոկտեմբերի 3-ին հրապարակվել Է ամերիկյան «Wall Street Journal» թերթի կայքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ին:
Ինչպես պնդում են հրատարակության վերլուծաբանները, «ԱՄՆ-ի ներկայիս ընթացքը կարող Է բերել նրան, որ արդեն այս տարի նա կգերազանցի Ռուսաստանին, որն աշխարհում առաջին տեղն Է զբաղեցնում նավթի եւ գազի արտադրությամբ, եթե դա արդեն տեղի չի ունեցել»: «Վերջին հինգ տարում ԱՄՆ-ի բնական գազի ներմուծումը կրճատվել Է 32 տոկոսով, իսկ անմշակ նավթինը՝ 15 տոկոսով,- նշել Է թերթը:- Եվ, քանի որ ԱՄՆ-ն Էներգիայի այդքան խոշոր սպառող Է, նավթի եւ գազի սեփական արդյունահանման ընդլայնումը մեծ ծավալի Էներգակիրներ Է մատչելի դարձրել նաեւ այլ գնորդների համար»:
Էներգետիկայի միջազգային գործակալության տվյալներով՝ անցյալ տարի ԱՄՆ-ում 1982 թվականից ի վեր առաջին անգամ ավելի շատ բնական գազ Է արդյունահանվել, քան Ռուսաստանում: Ինչպես նշել Է «Wall Street Journal»-ը, ռուսաստանյան գազի արտահանմանը խոչընդոտում են այս շուկայում մրցակցության խստացումը եւ Եվրոպայի տնտեսության անկումը:
ԱՄՆ-ում Էներգակիրների արտադրության աճի պատճառներ են դարձել Տեխասի եւ Հյուսիսային Դակոտայի նահանգներում նավթի արդյունահանման ընդլայնումը, ինչպես նաեւ նորագույն տեխնոլոգիաների կիրառումը բնական գազի արդյունահանման համար:
Հետևեք մեզ նաև Telegram-ում