ԵՄ-ի ստանդարտներին համապատասխանելը Ուկրաինայի վրա միլիարդներ կնստի
Նմանատիպ
Ուկրաինական տեխնիկական կանոնակարգերի ադապտացումը Եվրամիության պահանջներին 10 տարվա ընթացքում Ուկրաինայի համար կարժենա 165 միլիարդ եվրո: Այս մասին, ինչպես հոկտեմբերի 3-ին հաղորդել Է Ուկրաինայի կառավարության մամուլի ծառայությունը, Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովը հայտարարել Է Եվրախորհրդարանի «Եվրոպայի խորհրդի լիբերալների եւ դեմոկրատների դաշինք» քաղաքական խմբի պատվիրակության հետ կայացած հանդիպմանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին:
«Ասոցիացման համաձայնագիրը համապարփակ եւ բավականին բարդ Է Ուկրաիայի համար: Օրինակ՝ Ուկրաինայի համար տեխնիկական կանոնակարգերի ադապտացումը տասը տարվա ընթացքում կպահանջի մոտավորապես 165 միլիարդ եվրո: Դա վիթխարի աշխատանք Է: Մեզ անհրաժեշտ կլինի մեր ամբողջ տնտեսությունը վերակառուցել մեզ համար նոր ստանդարտներով», ասել Է Ազարովը:
Երամիության հետ Ուկրաինայի ասոցիացման համաձայնագիրը կարող Է ստորագրվել 2013 թվականի նոյեմբերին Վիլնյուսում՝ «Արեւելյան գործընկերության» գագաթնաժողովում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում