Թբիլիսիում այրել են Ռուսաստանի դրոշը
04/10/2013 11:27
Նմանատիպ
Վրաստանի «Ազգային ճակատ» կազմակերպությունը ցույց է անցկացրել կառավարության շենքի առջև: Ակցիայի մասնակիցների հայտարարությամբ, չնայած վրացական կառավարությունը փորձում է բարելավել հարաբերությունները Ռուսաստանի հետ, սակայն վերջինս չի դադարեցնում կայսերապաշտական ծրագրերի իրականացումը:
Նրանք կոչ են անում ՆԳՆ-ին և ՊՆ-ին ռազմական ստորաբաժանումներ տեղակայել անկախացած պետությունների հետ սահմանին, որը նրանք որակում են, որպես բռնազավթված տարածքներ: Ակցիայի մասնակիցներն առաջակում են, որպեսզի այդ զորամիավորումները կրակ բացելու իրավունք ունենան:
Ակտիվիստները տեսակետ են արտահայտել, որ Վրաստանը պետք է բոյկոտի Սոչիի օլիմպիադան և ԱԳՆ-ն պետք է աշխատի, որպեսզի Վրաստանի դաշնակիցները ևս նման կերպ վարվեն:
Ակցիայի վերջում ցուցարարներն այրել են ՌԴ-ի դրոշը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում