Թուրքիայում պարտադիր զինծառայության ժամկետը կարող է կրճատվել
04/10/2013 11:57
Նմանատիպ
Թուրքիայի վարաչպետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է երկրում պարտադիր զինվորական ծառայության ժամկետը նվազեցնելու մտադրության մասին: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Միլլիեթ» պարբերականը:
Էրդողանը նշել է, որ զինվորական ծառայության ժամկետների վերաբերյալ երկրի Ազգային պաշտպանության նախարարությունը համագործակցում է Զինված ուժերի Գլխավոր շտաբի հետ: Ըստ այդմ’ նախատեսվում է ծառայությունը կրճատել մինչև 12 ամիս:
Ներկայում Թուրքիայում պարտադիր զինծառայությունը տևում է մինչեւ 18 ամիս: Բարձրագույն ուսումնական հաստատությունն ավարտածները ծառայում են 12 ամիս:
Հետևեք մեզ նաև Telegram-ում