Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի Լիբանանի կենտրոնական մարմինը նիստ է գումարել
04/10/2013 12:11
Նմանատիպ
Լիբանանում ՀՀ դեսպանությունում հոկտեմբերի 2-ին տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի Լիբանանի կենտրոնական մարմնի հերթական նիստը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ’ նիստը բացել է Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը:
Քննարկվել են կենտրոնական մարմնի գործունեության հիմնական ուղղությունները: Ընդգծվել է 100-ամյակի պետական հանձնաժողովի հետ սերտ համագործակցության անհրաժեշտությունը։ Քննարկվել են նաև մանրամասներ 2014-2015թթ. համատեղ ջանքերով իրականացվելիք աշխատանքների վերաբերյալ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում