Արաբական լրատվամիջոցները տեղեկացնում են սիրիական բանակի հաջողությունների մասին
Նմանատիպ
Սիրիական բանակը շարունակում է պայքարը Դամասկոսի մերձակայքում գտնվող ալ Կաբուն թաղամասում: Այն համարվում է Դամասկոսի մերձակայքում գտնվող ամենավտանգավոր վայերերից մեկը, որտեղ վերջին շրջանում կատաղի մարտեր են ընթանքում սիրիական բանակի և զինված ընդդիմադիրների միջև: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, զինված խմբավորումները մի քանի անգամ փորձել են թաղամասով ներխուժել մայրաքաղաք Դամասկոս և այլ շրջաններ, քանի որ այն համարվում է կարևոր ստրատեգիական կետ մայրաքաղաքի շրջանների համար: Զինյալները կարողացել են հսկողություն հաստատել մոտակայքում գտնվող մի քանի կարևոր կետերի վրա, իսկ բանակը ամեն գնով փորձում է վերցնել դրանց հսկողությունն իր ձեռքը: Ռազմական աղբյուրների տեղեկացմամբ’ բանակին հաջողվել է հսկողություն հաստատել Թուրա գետի ուղղությամբ:
Սիրիական ՍԱՆԱ գործակալությունը տեղեկացնում է, որ կառավարական ուժերը հաջողություններ են գրանցել Իդլեբի գյուղերում, որտեղ «Ալ Կաիդա»-ի հետ կապված «Իրաքի և Շամի իսլամական պետություն» կոչվող խմբավորման մեծ թվով անդամներ են սպանվել, այդ թվում՝ խմբավորման ղեկավարը: Կառավարական ուժերին հաջողվել է նաև կանխել զինված խմբավորումների ներխուժումը Հալեպ և մեևձակա գյուղեր: Տեղի ունեցած բախումների հետևանքով «Ջաբհա ան Նուսրա» խմբավորման տասնյակ զինյալներ են սպանվել, նրանց թվում եղել են սաուդացիներ, լիբիացիներ:
«Ալ Ջազիրա»-ն տեղեկացնում է, որ Սիրիայի ազատ բանակը հսկողություն էհաստատել Դարաայի երկու գյուղերի վրա: Կայքի տեղեկացմամբ կառավարական ուժերը ռմբակոծում են Դեր Զորի մի քանի թաղամասեր:
2011թ.-ի մարտի 15-ից ի վեր ՄԱԿ-ի տվյալներով Սիրիայում շարունակվող բախումների հետևանքով զոհերի թիվը գերազանցում է հարյուր հազարը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում