ԱՄՆ-ի կառավարության աշխատանքի դադարեցումը կարող Է հանգեցնել երկրի ՀՆԱ-ի 1 – 2 տոկոս կրճատման. «Capital Economics»
Նմանատիպ
ԱՄՆ-ի կառավարության աշխատանքի ժամանակավոր դադարեցումը կարող Է հանգեցնել երկրի համախառն ներքին արդյունքի կրճատման 1 – 2 տոկոսով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ին, ասված Է «Capital Economics» հետազոտական կազմակերպության հաշվետվության մեջ:
ՀՆԱ-ի նվազման պատճառներից մեկը կդառնա համերկրային պետական այն պաշտոնյաների եկամուտների կրճատումը, որոնց ուղարկել են չվճարվող արձակուրդ, նշում են վերլուծաբանները: Ըստ նրանց հաշվարկների՝ այն կկազմի օրական 155 միլիոն դոլար, ինչը կարող Է Միացյալ Նահանգների տնտեսության համար արժենալ ՀՆԱ-ի 0,3 տոկոսը:
«Համերկրային ծախսերի նվազեցումից ընդհանուր Էֆեկտը կարող Է հասնել ՀՆԱ-ի 1 – 2 տոկոսին»,- հայտարարում են «Capital Economics»-ի փորձագետները:
«Կառավարության աշխատանքի դադարեցումը շուկաների վրա լուրջ բացասական ազդեցություն կարող Է գործել միայն այն դեպքում, եթե այն տեւի մինչեւ հոկտեմբերի երկրորդ կեսը, երբ ԱՄՆ-ի առջեւ ծառանա պետական պարտքի բարձրակետի մեծացման հիմնախնդիրը»,- ասված Է հաշվետության մեջ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում