Եվ այսպե՞ս է Էրդողանը դեմոկրատացնում Թուրքիան
Նմանատիպ
Հայտնի թուրք սցենարիստ Էմրահ Սերբեսթի դեմ դատական գործ է հարուցվել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին վիրավորանք հասցնելու հիմնավորմամբ: Այս մասին տեղեկացնում է թուրքական Radikal պարբերականը:
Դատական գործ հարուցելու պատճառը հեռուստատեսային հաղորդումներից մեկի ժամանակ Սերբեսթի հայտարարությունն էր, որում նա, վարչապետին ծաղրելով, անվանել էր Ռեջեփ Թազյիք (թարգմանաբար նշանակում է ճնշող) Էրդողան’ մայիսի մեկի ցույցը ջրցան մեքենաներով ճնշելու համար: Սցենարիստը նշել է, որ իր հայտարարությունը նպատակ չի ունեցել վիրավորել վարչապետին:
Հայցվոր կողմը պահանջել է Էմրահ Սերբեսթին դատապարտել 10.5 ամսից մինչև 12 տարի ազատազրկման:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Թուրքիայի վարչապետը հրապարակել էր դեմոկրատացման փաթեթ, որով ազդարարում էր Թուրքիայի ժողովրդավարացման գործընթացի սկիզբը: Իսկ մի երկրում, որտեղ չեն հարգում ազատ խոսքի իրավունքը, վաղ է խոսել դեմոկրատիայի մասին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում