Վրաստանը նշում է Թբիլիսիի տոնը
Նմանատիպ
Հոկտեմբերի 4-ին սկսվում Է Վրաստանի մայրաքաղաքի օրվա տոնակատարությունը՝ Թբիլիսոբան, որը կշարունակվի մինչեւ հոկտեմբերի 6-ը, տեղեկացնում է Apsny.ge-ն:
Թբիլիսոբան Վրաստանի բնակիչների ամենասիրելի տոներից մեկն Է: Այս տարի մայրաքաղաքի օրը, որն սկսել են տոնել 1979 թվականի հոկտեմբերից, նշվելու Է 34-րդ անգամ:
Թբիլիսոբա-2013-ի տոնակատարությունը կսկսվի երիտասարդական երաժշտական խմբերի՝ Tbilisi Newcomers 2013 մրցույթով, որն այսօր երեկոյան տեղի կունենա Ջանսուգ Կախիձեի անվան զբոսայգում:
Հոկտեմբերի 5-ին Գորգասալի հրապարակում կհավաքվեն գինեգործները. ավանդույթի համաձայն, կտեղադրեն փայտե հատուկ տարա՝ «սացնախելի», եւ խաղող կքամեն:
Հանգստյան օրերին Մետեխի կամրջի մոտ կանցկացվի ավտոշոու, իսկ Քուռ գետով կերթեւեկեն լաստանավակները՝ հանպատրաստից ճաշկերույթներով:
Բացի այդ, քաղաքի հին թաղամասերում այդ օրերին տեղի կունենան ցուցահանդեսներ, թատերականացված ներկայացումներ, ֆոլկլորային եւ ժամանակակից անսամբլների համերգներ, բանաստեղծական երեկոներ: Կկազմակերպվեն զանազան սիրողական մրցաշարեր, ինչպես նաեւ վրացական գինու, գարեջրի, թեյի, մրգերի եւ թթու դրած մթերքների փառատոններ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում