Իրանի հոգևոր առաջնորդը աջակցել է Ռոուհանիին
Նմանատիպ
Իրանի Իսլամական Հանրապետության առաջնորդ Այաթոլլահ Խամենին իր աջակցությունն է հայտնել ԻԻՀ նախագահ Հասան Ռոուհանիի գլխավորությամբ նախաձեռնված դիվանագիտական քայլերին:
Հիշեցնենք, որ մեկ շաբաթ առաջ Իրանի և ԱՄՆ-ի նախագահները 34 տարի դադարից հետո առաջին անգամ հեռախոսային կապ ես հաստատել:
- Կարդացեք նաև’ ԱՄՆ-ն և Իրանը խոսել են 34-ամյա դադարից հետո
Միևնույն ժամանակ Խամենին նշել է, որ Թեհրանը հոռետեսորեն է տրամադրված ԱՄՆ-ի կառավարության նկատմամբ, որը գոռոզ է և անվստահելի գործընկեր: Նա նաև նշել է, որ ԱՄՆ-ի վարչակարգը կառավարվում է միջազգային սիոնիստական ցանցի կողմից:
- Կադացեք նաև’ Ռոուհանին «գառան դիմակով գայլ է». Նեյթանյահու
Այաթոլլահը իր խոսքում հիշեցրել է Իրանի թշնամիններին, որ անկախ դիվանագիտական քայլերից, Իրանը մշտարթուն է և պատրաստ է ցանկացած պահի հարվածելու թշնամուն:
Չնայած Իրանի գերագույն հոգևոր առաջնորդի սպառնալից հռետորաբանությանը’ պարզ է, որ դիվանագիտական այս քայլերը ձեռնարկվել են իր գիտությամբ և թույլատվությամբ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում