The Washington Post. Հայոց ցեղասպանությունից հետո Թուրքիայում կրկին հայկական եկեղեցու զանգեր են հնչել
Նմանատիպ
Համաշխարհային ճանաչում ունեցող The Washington Post պարբերականը «Հայկական եկեղեցու զանգերը ղողանջում են Թուրքիայի անկյունում, ուր մի ժամանակ իրականացվել է Հայոց ցեղասպանությունը» վերնագրով հոդվածում անդրադարձել է ժամանակակից Թուրքիայի Դիարբեքիր քաղաքում գտնվող Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցուն:
Սա The Washington Post -ի կողմից առաջին հոդվածը չէ նվիրված Հայոց ցեղասպանությանը և դրա հետևանքով հայկական մշակույթի և տեսակի վտանգմանը:
Ավելի քան մեկ դար Դիրաբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցու զանգերը լուռ էին: 14-րդ դարում կառուցված սև բազալտե եկեղեցին մեծապես վնասվել է 1915 թվականի կոտորածների և տեղահանումների ժամանակ ու դրանից ի վեր չէր գործում: Տասնամյակներ շարունակ եկեղեցին առանց տանիքի և կիսավեր վիճակում էր մնացել’ դառնալով հայերի և Թուրքիայի մյուս քրիստոնյաների կոտորածների կենդանի վկան:
Վերջերս Սուրբ Կիրակոսի վերանորոգման համար տրամադրվեց 3 միլիոն դոլար, որի շնորհիվ նոր տանիք կառուցվեց, վերանորոգվեցին բոլոր յոթ խորանները:
«Այժմ եկեղեցու զանգերը խորհրդանշական իմաստ ունեն»,- նշել է տեղաբնակ հայերից Արահիմ Դեմիրճյանը, ով զանգերը օրը երկու անգամ հնչեցնում է:- Տեղի քահանան վերապատրաստման դասերի է մասնակցում Երուսաղմում, նրա վերադարձից հետո մենք կկարողանանք նաև ամենշաբաթյա ծառայություն մատուցել:
Հոդվածի հեղինակը նշում, է, որ ներկայումս քրդաբնակ դարձած Դիարբեքիրում նախկինում բազմաթիվ հայեր են ապրել, որոնք կոտորվել են Հայոց ցեղասպանության ժամանակ: Ներկայացվում է նաև, որ ցեղասպանության գործում թուրքերին օգնել են նաև քրդրեը, որոնք եկել և տիրացել են հայերի թողած ժառանգությանը: Մեջբերվում է նաև քրդական Խաղաղություն և դեմոկրատիա կուսակցության հայտարարությունը, որով ճանաչում և դատապարտում է հայերի նկատմամբ իրականացված եղեռնագործությունը:
Հոդվածում նաև անդրադարձ է կատարվում Թուրքիայում այլ ազգերին պատկանող քրիոստոնեական եկեղեցիների աղետալի դրությանը:
Հոդվածի ամբողջական տարբերակին կարող եք ծանոթանալ այստեղ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում