Թուրքիան զգուշանում է սիրիացի փախստականներից

Թուրքիան սկսել է Սիրիայի հետ սահմանին պատի կառուցումը:  Պատի կառուցումը թուրքական իշխանությունները բացատրել են Սիրիայից եկող մաքսանենգների մուտքը Թուրքիա կանխելու անհրաժեշտությամբ:

Սահմանակից շրջաններում արդեն իսկ սկսվել են պատի կառուցման նախնական աշխատանքները: Հաղորդվում է, որ պատն ունենալու է երկու մետր բարձրություն և ամբողջովին պատվելու է փշալարերով:

2.5 տարի շարունակվող Սիրիական հակամարտության հետևանքով Թուրքիայում ապաստան է գտել մոտ 500.000 սիրիացի փախստական: Սահմանային շրջաններում մեծ տարածում է գտել մաքսանենգությունը: Հաճախակի են դարձել նաև բախումները փախստականների և թուրք ոստիկանների միջև:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում