Կայացել է Ադրբեջանի ընդդիմության վերջին հանրահավաքը
Նմանատիպ
Հոկտեմբերի 5-ին կայացավ Ադրբեջանի նախագահական ընտրությունների ընդդիմության միասնական թեկնածու Ջամիլ Հասանլիի վերջին նախընրական ցույցը:
Այն նախատեսված էր անցկացնել Բաքվի «Ինշատչիրլար» մետրոյի հարևանությամբ գտնվող մարզադաշտում:
Ինչպես տեղեկացնում է Haqqin.az լրատվական կայքը, ցույցը սպասվածից բազմամարդ է եղել: Ցույցին ներկա է եղել ընդդիմության որոշ ներկայացուցիչներ, որոնք սակայն գերադասել են հավաքվածների շարքերում մնալ: Իր վերջին հանրահավաքի ժամանակ Ջամիլ Հասանլին չի վայելել մի շարք ընդդիմադիր գործիչների աջակցությունը:
Անդրադառնալով իր հետընտրական պլաններին` Հասանլին նշել է, որ նախագահ ընտրվելուց հետո չի պատրաստվում կառավարության ներսում մասսայական փոփոխություններ կատարել:
Բայց միևնույն ժամանակ քննադատել է գործող իշխանություններին կոռուպցիայի և անարդյունավետ կառավարման համար:
Հանրահավաքն ավարտվել է անսպասելիորեն` նախատեսվածից շուտ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում