Ադրբեջանում ռազմական մեքենան ընկել է ձորը

Ադրբեջանում ռազմական մեքենան վթարի է ենթարկվել: Ինչպես տեղեկացնում է ԱՊԱ գործակալությունը, պատահարը գրանցվել է Նախիջևանի ինքնավար հանրապետությունում:

Ադրբեջանի Պն-ին պատկանող «Урал» մակնիշի մեքենան ընկել է ձորը:

Պատահարի հետևանքով մեքենայի զինծառայող վարորդը մահացել է: Մեքենայում գտնվող զինվոր Իլկին Օրուջևը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է ռազմական հոսպիտալ:

Դեպքի առնչությամբ հետաքննություն է սկսվել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում